«Սպանված
հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան
և ռասիզմի խթանում»:
Այսպես
եմ վերնագրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
այս նոր արտահերթ զեկույցը (անգլերենով):
Այս
զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում
բացված Ռազմավարի պուրակը ադրբեջանական ընկալումներում:
Ստորև
այդ ընկալումների մի քանի օրինակ`
1. Վազգեններին
շան պես կապել են, որ չփախչեն:
2. Շնորհակալություն
այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին,
անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն
ճշգրտությամբ պատկերել են:
3. Ռազմական
ավարի պուրակը ռևանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթե բռունցքի» մասին նախազգուշացում
է:
4. Հաջորդ
կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան):
5. Ցանկանում
եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա
սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի:
6. Ընկերներ,
ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները:
Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի
խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն:
Այսինքն`
այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը:
Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը
հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ
հովանավորչություն:
Զեկույցը
ներկայացնում է նաև միջազգային մարմինների և լրատվամիջոցների հրապարակային դատապարտող
հայտարարությունները պուրակի վերաբերյալ:
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ
նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց
ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների,
դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը
տարածաշրջանում:
Արման
Թաթոյան
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան