Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել
է ուսանողների հետ։
ԵՊՀ իրավագիտության
ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու
իրավունքների պաշտպանի իրավասությունը և մանրամասն պարզաբանել է, որ իր իրավասությունը
ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները
պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների
և պաշտոնյանների արարքներից ու որոշումներից:
Ավելին,
Արման Թաթոյան հիշեցրել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական
օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուղիղ ամրագրում է. «Պետական և տեղական ինքնակառավարման
մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել»:
Սա է մարդու
իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում:
Հանդիպման
ընթացքում քննարկվել են նաև Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական
զինված ուժերի կողմից նախաձեռնված ռազմական հարձակման արդյունքում խախտված իրավունքների
պաշտպանության հարցեր, ներկայացվել են կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում
մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության սկզբունքները և դերը։
Հանդիպման
վերջում Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է ուսանողների հարցերին։