Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ ապրիլի
17-18-ին Դիլիջանում լրագրողների համար կազմակերպել էր սեմինար։
Բացման
խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Կոնրադ Ադենաուեր
հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն
Թոմաս Շրապելը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ հետ համագործակցությունը,
ինչպես նաև շեշտել երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա
Մարուքյանի հետ արդյունավետ աշխատանքը:
Թոմաս
Շրապել կարևորել է Մարդու իրավունքների գործունեությունը և հաստատության ու լրագրողների միջև համագործակցության խթանումը:
Արման
Թաթոյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության
առանձնահատկությունները, արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության
խնդիրները և այլն:
Սեմինարի
ընթացքում լրագրողները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ
այլ հարցեր։