Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ներգրավվել է պետական
գնումների հետ կապված բողոքի քննության նիստին։
Նիստին քննարկվել է այն հարցը, որ պատվիրատու կազմակերպության
գրության հիման վրա Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գործարարին գնումների
գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու
ընթացակարգ։ Ըստ պատվիրատուի՝ մասնակիցը մրցույթին ներկայացրել է հրավերով
նախատեսված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող բնութագրերով ապրանք։
Գնահատող հանձնաժողովը մասնակցից պահանջել է շտկել անհամապատասխանությունը, ինչը
չի իրականացվել։
Գործարարի պնդմամբ՝ ընկերությունը գնումների գործընթացին մասնակցել
է համարժեք ապրանքով, հետևաբար չափորոշիչների ոչ ամբողջական համընկնում հնարավոր
էր։
Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը
ներկայացրել է հօգուտ տնտեսվարողի դիրքորոշումը մասնակցին գնումների գործընթացին
մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքերի
բացակայության վերաբերյալ։ Արդյունքում տնտեսվարողը չի ներառվել գնումների
գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։