ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ Ազգային ժողովի
պատգամավոր Արման Բաբաջանյանը և նշել, որ ստանում է իր կյանքի ու առողջությանը,
ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ իր համար անհայտ
հեռախոսահամարներից: Ըստ նրա՝ սոցիալական ցանցերով տարածվել են իր հեռախոսահամարն
ու տան հասցեն:
Հաշվի առնելով, որ դիմում-ահազանգը վերաբերում է նախևառաջ
պատգամավորի կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքներին՝ դրա
հիման վրա նախաձեռնվել է գրավոր ընթացակարգ և Արման Բաբաջանյանի ահազանգի
հանգամանքները պաշտոնական գրությամբ ուղարկել են ՀՀ Ոստիկանություն:
Ինչպես պահանջում է օրենքը, Մարդու իրավունքների պաշտպանի
ուշադրության ներքո կլինեն Ոստիկանության գործողությունները՝ կապված Արման
Բաբաջանյանի կյանքի, առողջության ու անվտանգության ապահովման հետ: