ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր
առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման
հրապարակային անհանգստություններ:
Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և
հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:
ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ
ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական
ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության
անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում:
Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք
յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն
այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն
պատճառով բնույթ: