Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 20-21-ը Ծաղկաձորում
լրագրողների համար կազմակերպել էր սեմինար։
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական
երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը՝
կարևորելով լրագրողների հետ նման քննարկումները:
Արման Թաթոյանը մասնակիցներին ներկայացրել է
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանձնահատկություններն արտակարգ
իրավիճակների ժամանակ, ինչպես նաև այդ իրավիճակներում մարդու իրավունքների եւ
ազատությունների պաշտպանությունը:
Սեմինարի ընթացքում լրագրողները քննարկել են
մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցեր։