Մարդու իրավունքների
պաշտպանը հրապարակել է ուղեցույց Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության
տեղափոխվող ճանաչված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ
արտոնություններով ներմուծելու կանոնների վերաբերյալ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
դիտարկումների, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների
ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական
բնակության տեղափոխվող ճանաչված անձինք, մեծամասամբ, ծանոթ չեն նշված
արտոնություններից օգտվելու իրենց իրավունքներին և ընթացակարգին։
Ուղեցույցում ներառվել են այն հարցերի
պատասխանները, որոնք դիմողներն առավել հաճախ են բարձրացնում իրենց դիմումներում ու
բողոքներում։
Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են
ընդունվել համապատասխան կարգավորումները։