Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բավարարել է պետական գնումներին մասնակցած անձի բողոքն այն գործով, որով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներգրավվել է բողոքի քննությանը։
Մասնավորապես, պետական գնումներին մասնակցած անձը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով բարձրացրել է խնդիր, որ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու ընթացակարգ՝ խնդրելով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը։
2020 թվականի դեկտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը բողոքներ քննող անձի կողմից հերթական անգամ ներգրավվել է պետական գնումների հետ կապված բողոքի քննությանը։ Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հօգուտ տնտեսվարողի Պաշտպանի դիրքորոշումը, և արդյունքում տնտեսվարողը չի ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։