Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային
ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով
առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության
համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։
Ներկայիս կարգավորումներով ԱԱՀ-ից ազատման արտոնություններ
սահմանված են դպրոցական գրքերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և
դպրոցական գրականության, բայց ոչ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական կամ
այլ բովանդակությամբ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի համար։
Առաջարկվող փոփոխությունը կարևոր խթան կհանդիսանա գրքերի
տպագրության ծավալների ընդլայնման և տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների
նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է հանդիսացել նաև Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների
պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը:
Ազգային ժողով եւ Կառավարություն, մասնավորապես, ուղարվել են
նախագծերը, դրանց ընդունման հիմնավորումները եւ ամփոփաթերթերը՝ սահմանված կարգով
ընթացք տալու համար:
Կցվում է նախագիծը հիմնավորումներով և ամփոփաթերթը։