Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր
դեսպան Վարդան Տողանյանի հետ միասին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին
գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հետ։
Կողմերը քննարկել են մարդու իրավունքների
պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանն ընդգծել
է Ռուսաստանի իր գործընկերոջ` Մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա
Մոսկալկովայի հետ բարձր վստահելի ու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև
համատեղ աշխատանքը երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության
հարցերում: