Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու
սոցիալական ցանցերի երեկ ու այսօր դիտարկումը արձանագրել է մի շարք հրապարակումներ
այն մասին, որ թե՛ առանձին պետական մարմիների պաշտոնատար անձինք, թե՛ ընդդիմության
առանձին աջակիցներ փորձեր են անում մարդկանց հարկադրել այսօր հայտարարված
ակցիաներին, դասադուլներին ու գործադուլներին մասնակցելուն կամ չմասնակցելուն:
Պարզաբանում
ենք, որ մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ
իրավաչափ միջամտություն արգելված է: Դա առաջացնում է օրենքով սահմանված
պատասխանատվություն:
Կոչ ենք անում բոլորին հարգանքով
վերաբերվել յուրաքանչյուրի՝ իր իրավունքների ու ազատությունների իրականացմանը և
մարդու ազատ գործելու իրավունքին: