Բացարձակ անթույլատրելի են մի խումբ
անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր
Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը:
Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է,
ինչ արձանագրվում է նաև՝ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն
գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովիվներ
հետ:
Նման ահազանգեր արձանագրել է նաև
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Այս երևույթը պարունակում է
համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա,
նախևառաջ, վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու
համերաշխության տեսանկյունից։
Հայաստանյայց Առաքելական
Սուրբ Եկեղեցին բացառիկ առաքելություն է
ունեցել և շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում և
ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցու դերը մարդու իրավունքների
պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում:
Պետական մարմինները պարտավոր են շտապ
քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել
ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:
Մարդու
իրավունքների պաշտպանը խոսել է ՀՀ
ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրել է, որ
Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար
լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, Ոստիկանության իրավասությանն առնչվող
իրավունքից դուրս ցանկացած արարք: