Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է
Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական
կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի
գործընթացին առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման
խնդրին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն գերիների ազատ արձակման ու
մարմինների վերադարձման գործըթացներին ներգրավված է բացառապես այն իրավասության
սահմաններում, որ նախատեսված է Պաշտպանի համար: