Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանի
Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ադրբեջանական
դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ է այսօր ուղարկում
միջազգային մարմիններին: Ընդ որում, ապացույցներն ուղարկվում են միասնական փաթեթով` սկսած սեպտեմբերի
27-ից:
Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև
այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր
իրավազորություն (universal jurisdiction):
Ապացույցները Պաշտպանի աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման,
թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել
է իրավական ամրագրում:
Այդ ապացույցներին կից ուղակվում է նաև իրավական վելուծություն,
որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների
վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաև կապը
դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ
հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ:
Բոլոր նյութերը կուղարկվեն
նաև ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչներին, այլ
երկրներում ՀՀ
դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին: