ՀՀ
մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի
հետ։
Հանդիպման
ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն
ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց
նկատմամբ։
Քննարկվել
են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար
տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն
դարձնելով երեխաներին։
Դեսպանը
բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաև
վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։
Մարդու
իրավունքների պաշտպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին կարևոր
ուղղություններով համագործակցության համար:
Կողմերը
պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։