Քիչ առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն:
Պաշտպանը խստորեն դատապարտում է այս վտանգավոր երևույթը:
Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պաշտպանը պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրի Ոստիկանությանը։
Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով: