Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համատեղ փաստահավաք աշխատանքներ են իրականացրել Արցախում, որին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը:
Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցել են միջազգային լրագրողներ և փորձագետներ:
Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու, առհասարակ, նրանց կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները, որոնք դիտավորություն են ունեցել առաջացնելու Արցախի խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության և շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումները: