Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են Ոստիկանության
Երևանի և Գյումրիի բաժիններ` ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների
պաշտպանության նպատակով:
Տեղի կունենան
առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց
բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ
առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Պաշտպանի աշխատակազմի
մեկ այլ խումբ մեկնել է Ոստիկանության Երևանի վարչության ձերբակալվածների պահման
վայր (ՁՊՎ)՝ ավելի վաղ հավաքների ժամանակ ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով:
Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմում իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում: