Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր
աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան
Անդրեա Վիկտորինի հետ։
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ
բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու
հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության,
քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։
Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանի բնակչության
շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։
Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա
առնվազն 40 սպանված և ավելի քան 120 վիրավոր:
Կողմերը ընդգծել են երկու կառույցների համագործակցության
կարևորությունը և պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու
իրավունքների պաշտպանության հարցերում։