Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել
Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ
բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների
ապահովման, աջակցության համար:
Աշխատանքային
խմբերի կազմում են եղել իրավաբաններ, բժիշկ և հոգեբան, որոնք ծանոթացել են նրանց առաջնային
կարիքների գնահատման ընթացքին և ուսումնասիրել դիմումները:
Ուսումնասիրվել
են Արցախից ժամանած անձանց սոցիալական և առողջապահական կարիքների, երեխաների կրթությանը,
տարեցների իրավունքներին առնչվող հարցեր և այլն:
Կացարաններում
բնակվող անձանց բարձրացրած անհատական շատ խնդիրներ տեղում ստացել են լուծում:
Այցերից
բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Արցախի մեր հայրենակիցների խնդիրներով
զբաղվում է նաև թեժ գծի զանգերի և անհատական բողոքների քննարկմամբ:
Մշտադիտարկման
ընթացքում արձանագրված հարցերի կապակցությամբ համապատասխան գրավոր առաջարկներ կներկայացվեն
պետական մարմիններին: