Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի կողմից արգելված կասետային
զինատեսակների շարունակաբար օգտագործմամբ թիրախային հարվածներ են հասցվում Արցախի
(Լեռնային Ղարաբաղի) քաղացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ։
Սեպտեմբերի 27-28-ին, հոկտեմբերի 2-4-ը Ադրբեջանի կողմից
LAR-160 և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներ է կիրառել Հադրութ քաղաքի,
մայրաքաղաք Ստեփանակերտի և մայրաքաղաքին մոտ գտնվող Շոշ գյուղի ուղղությամբ։
Խիտ բնակեցված բնակավայրերի դեմ կասետային զինամթերքի բազմակի
օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային
մարդու իրավունքների, այդ թվում՝ կյանքի և առողջության իրավունքի, դաժան, անմարդկային
կամ նվաստացուցիչ վերաբերմունքի և սեփականության իրավունքին վերաբերող պոզիտիվ պարտավորությունների
կոպիտ խախտում է, չնայած Ադրբեջանը Կասետային զինատեսակների վերաբերյալ 2008 թվականի
կոնվենցիայի մասնակից չէ:
Ցանկացած պարագայում է արգելված կասետային զինատեսակներ օգտագործելը,
երբ այդպիսի օգտագործման հետևանքները չեն կարող սահմանափակվել այնպես, ինչպես պահանջվում
է միջազգային մարդասիրական իրավունքով, այն է՝ երբ հնարավոր չէ ապահովել ռազմական թիրախների
տարբերակում:
Սկզբունքը, որ պետությունները չպետք է երբեք օգտագործենզինատեսակներ,
որոնք հնարավորություն չեն տալիս տարբերակելքաղաքացիական և ռազմական թիրախները, ոչ
միայն ամրագրված է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների 1-ին արձանագրությամբ (և լրացուցիչ
ներառված է ոչ անդամ երկրների օրենսդրության մեջ), այլ նաև Արդարադատության միջազգային
դատարանը դա ճանաչել է՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունք:
Այս սկզբունքները բխում են մարդասիրության տարրական նկատառումներից և հանրային խղճի
թելադրանքից, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար զինված հակամարտության
յուրաքանչյուր իրավիճակում:
Նշված կասետային զինատեսակները բնույթով այնպիսին են, որ անխուսափելիորեն
նրանց անհնար է դառնում ապահովել անհրաժեշտ տարբերակումը ռազմական և քաղաքացիական թիրախների
միջև, երբ դրանք օգտագործվում են քաղաքացիական և քաղաքացիական օբյեկտների հարևանությամբ,
առավել ևս երբ դրանք օգտագործվում են խիտ բնակեցված բնակավայրերում: Ինչպես հոկտեմբերի
4-ին տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսման), քաղաքացիական
բնակավայրերը եղել են թիրախավորված LAR-160 և կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային
կրակի ռեակտիվ հրթիռներով: Ըստ նրա «Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների
վերաբերյալ» 2020 թվականի սպետեմբերի հրապարակային միջանկյալ զեկույցի՝ մեծ է ռիսկը,
որ քաղաքացիական բնակչությունը դեռևս շատ երկար ժամանակ սպառնալիքի տակ կլինի՝ հաշվի
առնելով կիրառվող զենքի չափը, ծավալը և տեսակը:
Հետևաբար, Ադրբեջանի կողմից LAR-160 և «Սմերչ» կասետային հրթիռային
համակարգերի օգտագործմամբ պարբերաբար տեղի են ունենում միջազգային մարդասիրական իրավունքի
կոպիտ խախտումներ՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների բացահայտ անտեսմամբ:
Ավելին, ակնհայտ է, որ կասետային զինատեակների բազմակի օգտագործումը,
էթնիկական զտման քաղաքականության մի մասն են, քանի որ այդպիսի կիրառումը հստակ ցույց
է տալիս Ադրբեջանի կողմից քաղաքացիական հայկական բնակչության դեմ կիրառվող բռնություն
և ահաբեկչություն խթանող քաղաքականությունը։
Սույն հայտարարության փաստերը և գնահատականները հիմնված են Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, Արցախի մարդու իրավունքների
պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու զեկույցների, լրատվամիջոցների հրապարակումների
և քաղաքացիական բնակչությունից հաղորդվող արժանահավատ տեղեկությունների, ինչպես նաև
Հայաստանի և Արցախի պաշտոնական աղբյուրներով հաստատված տվյալների վրա: