Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Արման Թաթոյանը Նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի խաղաղ բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ դիտարկումները, որոնք Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են։
Ավելին, հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով ու բռնության կոչերով։
Արման Թաթոյանը տեղեկացրել է Հանրապետության Նախագահին, որ հարձակումների առաջին իսկ պահից արդյունավետ համագործակցում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ: