Ամուսնու կողմից բռնության
ենթարկված կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր և դստեր անվտանգության
ապահովման հարցով:
Բողոքի քննությամբ պարզվել
է, որ ամուսինը, պարբերաբար գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, բռնություն է
գործադրել իր կնոջ նկատմամբ։ Նման պարբերական բռնության հետևանքով կնոջ մոտ լուրջ մտահոգություններ
են առաջացել իր և հաշմադամություն ունեցող դստեր անվտանգության համար:
Հաշվի առնելով խնդրի
կարևորությունն ու հրատապությունը՝ Պաշտպանի աշխատակազմը համատեղ աշխատանք է նախաձեռնել
Ոստիկանության հետ, ուսումնասիրվել են դեպքի հանգամանքները: Արդյունքում, քաղաքացու
ամուսնու նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» պաշտպանության միջոցը: Քննարկվել է
նաև կնոջը և նրա հաշմանդամություն ունեցող դստերն ապաստարան տեղափոխելու հարցը:
Պետական մարմինների
և հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում
կինը և դուստրը տեղափոխվել են ապաստարան: