Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ
ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։
Մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների,
այդ թվում՝ եզդիների իրավունքների պաշտպանությունը մեր մշտական ուշադրության կենտրոնում
է:
Մարդու իրավունքների պաշտպանի համար կարևոր է, որ
Հայաստանում ապրող ազգությամբ եզդի մեր եղբայրներն ու քույրերը կարողանան արդյունավետ
իրացնել իրենց իրավունքները՝ պահպանելով ազգային
ավանդույթներն ու արժեքները:
Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ արտակարգ դրության
օրերին «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ»
Պաշտպանի ուղեցույցը հրապարակվել է նաև եզդիերեն այն հիմնավորմամբ, որ ազգային փոքրամասնությունները
պետք է կարողանան իրենց առնչվող հարցերին ծանոթանալ ազգային լեզվով։
Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար
Սաշիկ Սուլլթանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին ոլորտում իրականացվող
աշխատանքների համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու
իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնելուն առնչվող հարցեր։