Մարդու իրավունքների
պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի
վարչության Կենտրոնականի բաժին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:
Տեղի են ունեցել
առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, ուսումնասիրվել են նրանց բերման
ենթարկելու հիմքերը, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը։
Առանձնազրույցների
ընթացքում բարձրացվել է հարց՝ կապված, բերման ենթարկվածների պնդմամբ, մեկից ավելի անգամ
նույն արարքի՝ դիմակ չկրելու համար տուգանքներ նշանակելու պրակտիկայի հետ։
Այցի արդյունքների
հիման վրա գրություն կհասցեագրվի Ոստիկանություն։