Քաղաքացին, մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով
տեղեկացրել է, որ իր տան հարևանությամբ կառուցված էլեկտրական ենթակայանը տեղադրվել
է իր իրավունքների խախտմամբ:
Ըստ դիմողի՝ ենթակայանի շահագործման ու անվտանգության նորմերը
չեն պահպանվել, մասնավորապես, այն չունի ծածկ, չունի անհրաժեշտ ցանկապատված կամ պարսպապատված
տարածք, խոչընդոտում է տրանսպորտային միջոցների երթևեկությանը: Բացի այդ, տեղադրվել
է բնակելի տներին անմիջապես կից՝ հաշվի չառնելով թաղամասի բնակիչների անհամաձայնությունը:
Խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը էլեկտրական ենթակայանի ապամոնտաժման
հարցում:
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է քննարկման գրավոր
ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններ, պահանջվել են
անհրաժեշտ պարզաբանումներ և ներկայացվել են համապատասխան առաջարկներ:
Քաղաքացին Պաշտպանին հասցեագրած լրացուցիչ դիմումով տեղեկացրել
է, որ Էլեկտրական ենթակայանը ապամոնտաժվել է, այսինքն բողոքում բարձրացված խնդիրը ստացել
է դրական լուծում: