Ռուսաստանի
Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձած քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի միջամտությունը հայրենիքում հիմնավորվելու համար աջակցության
ծրագրերից օգտվելու հարցում։
Դիմումատուն
հայտնել է, որ ՌԴ-ում ազատվել է պատժի կրումից և անմիջապես արտաքսվել Հայաստան, որտեղ
բնակության վայր չունի և նոր կորոնավիուսային
վարակով (COVID-19) պայմանավորված չի կարողանում նաև աշխատանք գտնել:
Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
միգրացիոն ծառայության համագործակցության արդյունքում քաղաքացին ընդգրկվել է ՀՀ վերադարձող
քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրում և ստանում
է դրամական աջակցություն։