Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային
ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի կողմից։
Ակցիա
իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են ստացվել մի շարք ահազանգեր։
Հաշվի առնելով ահազանգերը և սոցիալական
մեդիայի մշտադիտարկման արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանի
հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության Մալաթիայի,
Արաբկիրի և մյուս այն բաժիններ, որտեղ կան բերման ենթարկվածներ:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ
կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման
վիճակին, բերման ենթարկելու հիմքերին: