Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը
իր աշխատավարձի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում:
Դիմումատուի բողոքի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա 100 տոկոսի չափով:
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման և Հարկադիր կատարումն
ապահովող ծառայության համագործակցության արդյունքում, նոր կորոնավիրուսային վարակով
պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու աշխատավարձի
վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է: