Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց
բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական
մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ
արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ
կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում բերման ենթարկված իրավապաշտպանների հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին,
բերման ենթարկելու հիմքերին:
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության
սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման
շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։