Թոշակառուն խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու
հարցում:
Ըստ ներկայացված բողոքի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել քաղաքացու կենսաթոշակային հաշվի վրա 100 տոկոսի չափով: Արդյունքում, ինքը չի կարողացել տնօրինել
իր գումարը:
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման
արդյունքում, նոր կորոնավիրուսային (COVID-19)
համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու
կենսաթոշակի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է: