Մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 28-ին «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի
համակարգող Արթուր Ղազարյանի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան
Պողոսյանի հետ քննարկել են փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Պաշտպանը նշել
է, որ փախստականների իրավունքների պաշտպանության հարցն իր աշխատանքի առաջնահերթություններից
է: Ոլորտի խնդիրների լուծման տեսանկյունից ընդգծվել է քաղաքացիական հասարակության հետ
համագործակցության կարևորությունը։
Այս տեսանկյունից
Արման Թաթոյանը ողջունել է Հայ փախստականների հարթակի ստեղծման գաղափարը և նպատակները։
Ձեռք են բերվել
մի շարք հարցերով համագործակցության պայմանավորվածություններ։