Այս օրերին մի շարք երկրներում տեղի
են ունենում ադրբեջանցիների հարձակումներ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության
հիմքով:
Այս մասին վկայում են նյութերը
(տեսանյութեր, գրառումներ և այլն), որոնք Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմը
ստանում է ահազանգերի միջոցով, ինչպես նաև հրապարակային նյութերի դիտարկմամբ:
Դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի
նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով ատելության
(armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող,
արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով: Հարձակումներն ունեն սադրող
բնույթ, տեղի են ունենում խմբերով, անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց
հանկարծակիի բերելով:
Մարդու
իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային
կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա: Դրանք պետք է անհապաղ
կանխել հետագա լարվածություն և վտանգավոր զարգացումներ թույլ չտալու նպատակով:
Այսօր միջազգային կառույցներին Պաշտպանը կուղարկի պաշտոնական նամակներ:
Մարդու
իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զգոնություն և
չտրվել սադրանքների: Չի կարելի թույլ տալ օրենքով արգելված որևէ արարք, այդ թվում՝
անպաշտպան մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել վտագավոր զարգացմանը և լարվածությանը նպաստող
ցանկացած երևույթ: