Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 794 բողոք նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով
Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։
Բողոքները Մարդու իրավունքների աշխատակազմը ստացել է ինչպես
գրավոր, այնպես էլ՝ բանավոր։ Բացի այդ,իրականացրել է նաև զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում:
Միջոցառումների վերաբերյալ ստացված բողոքներում
բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝
·
տեխնիկական բնույթի խնդիրներ,
·
իրավական անհրաժեշտ կարգավորում
պահանջող խնդիրներ։
Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով հակաճգնաժամային միջոցառումները, այդուհանդերձ, արձանագրում է, որ կարևոր
է դրանց հասցեականությունը, որով ավելի կընդգծվի պետության պատրաստակամությունը միջոցառումների
հետ կապված յուրաքանչյուր խնդիր վերացնելու հարցում: Արտակարգ դրության պայմաններում
պետության իրավական բեռը մեծանում է, ինչն ավելի է պարտավորեցնում պետությանը բոլոր
լուծումներն իրականացնել մարդկանց համար հնարավոր բարենպաստ պայմաններով: