Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր
էջում գրել է, որ միջազգային կառույցներին է ուղարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի
մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցն անգլերենով:
Պաշտպանը մասնավորապես նշել է.
«Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք Հայաստանի Հանրապետության
Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցն անգլերենով: Այն կազմվել է գիշերվա ընթացքում։
Առանձին ընթացակարգով
զեկույցն ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ
այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու
իրավունքների ազգային հաստատությունները:
Միջանկյալ
զեկույցը կազմվել է հիմքում ունենալով տեղեկությունների և փաստերի հավաքագրման մեր
ինքնուրույն աղբյուրները:
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման
աշխատանքներ՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի
բնակիչների, քաղաքացիական համայնքների վարչական մարմինների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության
նախարարության հետ պաշտոնական հաղորդակցությամբ:
Այսօր առավոտյան
ևս արձանագրվել են տեղեկություններ Մովսես և մի շարք այլ խաղաղ բնակավայրերի անմիջական
հարևանությամբ ադրբեջանական կողմի հրետակոծության, Հայաստանի այդ քաղաքացիական բնակավայրերի,
նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության համար իրական վտանգի մասին»: