Փախստականի
կարգավիճակ ունեցող անձը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնել է
ծննդյան վկայականը
Փախստականի
կարգավիճակ ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին ծննդյան
վկայականը վերականգնելուն աջակցելու հարցում:
Նա
տեղեկացրել է, որ դիմել է ՔԿԱԳ Կենտրոնի տարածքային բաժին՝ ծննդյան վկայականը
վերականգնելու համար, սակայն տեղեկացվել է, որ փաստաթղթերի անբավարարության
պատճառով դիմումը կմերժվի:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալութունն իրականացրել են
խնդրի համատեղ քննարկում: Համագործակցության արդյունքում քաղաքացուն տրամադրվել է
ծննդյան վկայականը: