Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության
պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող
դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում
դիմումների ու բողոքների քանակը:
Մասնավորապես,
մարտի
16-ից հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել
է արտակարգ դրության առնչվող հարցերով 2249 բողոք։ 1720 դեպքով քաղաքացիներին տրվել է
խորհրդատվություն։
Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են․
1. 794 դիմում-բողոք՝ կորոնավիրուսի
տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա տրամադրվող սոցիալական
աջակցության խնդիրներին (այդ թվում՝ համակարգից
օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն
և այլն),
2. 231 դիմում- բողոք՝ Հայաստան մուտք գործելուն կամ երկրից մեկնելուն,
3. 114 դիմում-բողոք՝ ֆինանսական
դրությամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության
գծով վճարումներ կատարելու անհնարինությանը, այդ թվում՝ դադարեցված կոմունալ ծառայությունների
վերականգնմանը,
4. 78 դիմում-բողոք՝ մեկուսացման
կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներին,
5. 57 դիմում-բողոք՝ կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման
ժամկետների ուշացումներին՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները
տարբեր լինելու հետ,
6.
29 դիմում-բողոք՝ ազատությունից զրկման վայրերում նոր կորոնավիրուսի
(COVID-19) վարակի կանխարգելման և
տարածման դեմ պայքարի շրջանակներում ազատությունից զրկված անձանց մոտ առկա առողջական խնդիրների կապակցությամբ բժշկական օգնության և սպասարկման ոչ
պատշաճ կազմակերպման, պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման, ուղղիչ
հիմնարկի տեսակը փոխելու, ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ,
7. 23 դիմում-բողոք՝ աշխատողների
վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներին և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանն
իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ:
Մարդու իրավունքների պաշտպանը
մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան
հետ:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների
պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով,
իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։