Նոր տեսակի
կորոնավիրուսը (COVID-19) խնդիրներ է առաջացրել բոլոր ոլորտներում: Չպետք է թողնենք,
որպեսզի մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական:
Այսօր Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Արարատի մարզ: Անհրաժեշտ էր ուսումնասիրել
մի շարք գյուղերում ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով Մարդու
իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները բնակիչներից, ինչպես նաև լրատվամիջոցների
հրապարակումները:
Այցից առաջ
Քաղցրաշեն և Նարեկ գյուղերում ոռոգման ջրի հետ կապված մի քանի կարևոր հարց է քննարկվել
Արարատի մարզպետի հետ: Հարցերը տեղում քննարկվել են նաև համայնքի ղեկավարի և ջրօգտագործողների
ընկերության տնօրենի հետ: Այնուհետև, այս և այլ թեմաներով Պաշտպանը զրուցել է բնակիչների
հետ, որոնք բարձրացրել են նաև խմելու ջրի հետ կապված խնդիրներ:
Այս բոլոր
հարցերը վաղը կամփոփվեն և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնական գրություն
կհասցեագրվի ՀՀ Ջրային կոմիտե և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ այլ մարմիններ
ևս:
Հ.Գ. Վիրուսի
կանխարգելման կանոնները պետք է պահպանել բոլոր հանդիպումների, քննարկումների ընթացքում: