Մարդու իրավունքների
պաշտպանության հիմնարար հարցերից է այն, որ մարդն իմանա՝ ինչ իրավունքներ ու պարտականություններ
ունի։
Պաշտոնյաներն
էլ պարտավոր են իմանալ, թե իրենք ինչ պարտավորություններ ունեն մարդու նկատմամբ և նաև
պետք է իմանան, թե մարդու կոնկրետ իրավունքների պաշտպանության հարցում որ մարմնինն
ունի պատասխանատվություն կամ իրավասություն, որպեսզի այդ մարդուն ճիշտ խորհուրդներ
տան, իսկ պաշտպանությունը չլինի ուշացած։
Հանրային իրազեկումների
հարցում պատասխանատու դեր է վերապահված պետությանը։
Այս ամենը
շատ այլ հարցերի թվում այսօր քննարկեցինք Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի
նախաձեռնությամբ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցում էի իմ հարգարժան գործընկերներ
Զարուհի Հովաննիսյանի, Ավետիք Իշխանյանի և Թևան Պողոսյանի հետ միասին։
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան
Արման
Թաթոյան