Այսօր վաղ առավոտից Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործել է գերբեռնված ռեժիմով (սկսած կիրակիից)։
Այս
պահին ուզում եմ 3 հարցի վերաբերյալ պարզաբանում անել՝
1.
Լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն իմ անմիջական ուշադրության
ներքո են։
Ոստիկանության
հետ միջադեպի տեսանյութերը մանրամասն կուսումնասիրենք և ըստ ուսումնասիրության
արդյունքների՝ կորոշենք միջոցների հարցը։ Կաշխատենք նաև լրագրողների հետ անհատապես։
2.
Ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի հետ այսօր խոսել եմ իմ նախաձեռնությամբ։ Մեզ մոտ այդ
հարցով նախաձեռնված է առանձին վարույթ։
3. Այս
պահին էլ իմ աշխատակազմի մեկ խումբ աշխատում է Ոստիկանության բաժիններից մեկում՝
համաձայն ստացած ահազանգի։
Այսօրվա
մեր կատարած աշխատանքների մի մասի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմից արդեն տարածել ենք պաշտոնական հայտարարություն՝ կապված 112 անձի
Ոստիկանության Երևանի և մարզային բաժիններ այցերի հետ։
Հ.Գ.
Բոլորին ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել նոր կորոնավիուսի կանխարգելան
կանոնները։
Արման
Թաթոյան
ՀՀ
մարդու իրավունքների պաշտպան