Մարդու
իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են
մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի և այլ բաժիններ քաղաքացիական ակցիաներ
իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:
Ոստիկանության բաժիններում տեղի
կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց
բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ
առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրականացնում է վաղ առավոտից տեղի ունեցող
իրադարձությունների մշտադիտարկում։