Արտերկրում
ուսում ստացող զինապարտի հայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին որդուն ՀՀ
զինված ուժերի պահեստազորում հաշվառելու և նրան ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու
հարցերում:
Զինապարտի հայրը տեղեկացրել է, որ որդին ընդունվել է արտերկրի համալսարաններից
մեկը և այդ հիմքով նրան տրվել է տարկետում:
Քաղաքացու
պնդմամբ՝ թեև զորակոչից որդու տարկետման ժամկետը լրացած չի եղել և զինկոմիսարիատ
ներկայանալու ծանուցում չի ստացել, սակայն զորակոչից որդու խուսափելու փաստի առթիվ
հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացու՝ որդին նոր անձնագիր ստանալու նպատակով
վերադարձել է Հայաստան, սակայն հարուցված քրեական գործի պատճառով անձնագիր չի
տրամադրվում, և ուսումը շարունակելու նպատակով չի կարողանում վերադառնալ արտերկիր:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, բարձրացված
հարցի կապակցությամբ գրություն է հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն։
Պարզաբանման մեջ Դատախազությունը տեղակացրել է, որ զինապարտի նկատմամբ քրեական
հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել՝ արարքում հանցակազմի
բացակայության հիմքով:
Զինապարտի
հայրը լրացուցիչ տեղեկացրել է, որ որդին հաշվառվել է Զինված ուժերի պահեստազորում,
ստացել զինվորական գրքույկ և անձնագիր: