Հանրապետության
նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
Հանդիպմանն
անդրադարձ է եղել նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում մարդու իրավունքների հարցերի:
Արման
Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում
է շուրջօրյա աշխատանք, ուսումնասիրում ու վերլուծում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները,
միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:
Նախագահ
Սարգսյանը կարևորել է Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես
սահմանադրական ինստիտուտների համագործակցության կարևորությունը, ինչպես նաև Պաշտպանի
կարևոր դերը երկրում մարդու իրավունքների ապահովման գործում։