Այսօր
տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ «երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան
Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդու կողմից»: Ըստ հրապարակումների՝ նշված անձինք
հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի
ընտանիքի անդամները՝ կինը և անչափահաս երեխաները:
Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, ով տեղի
ունեցածը կապել է իր մասնագիտական գործունեության հետ:
Ըստ մարդու
իրավունքների պաշտպանի՝ այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ
պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է
օրենքի հատուկ պաշտպանության ներքո։
Ոստիկանությունը
ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ և իրականացվում են գործողություններ: Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես կապի մեջ կլինի Ոստիկանության հետ:
Ցանկացած
պարագայում է դատապարտելի երևույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան
Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել ևս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու
անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը: