Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի, այդ թվում՝ «Ադեկվատ» միաբանության անդամների զանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ,
արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի
բաժնի Մարաշի բաժանմունք։
Տեղի կունենան առանձնազրույցներ
բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը,
իրավունքների ապահովման վիճակը։