Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմը հարկ է համարում պարզաբանել, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հրանուշ
Խառատյանի, Հարություն Մարությանի և նրա դստեր՝ Արփենիկ Մարությանի հետ կապված գործով
մի քանի օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Գլխավոր դատախազի հետ։
Պաշտպանը տիկին Խառատյանին տեղեկացրել
է, որ Գլխավոր դատախազը իրեն պարզաբնել է, որ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել
է ՀՀ քրեական ոստիկանություն քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:
Գլխավոր դատախազը հանցակազմի
առկայության կամ բացակայության հետ կապված կարծիք կամ դիրքորոշում չի հայտնել և, հետևաբար,
այդպիսի կարծիք չէր կարող փոխանցվել տիկին Խառատյանին։