Մարդու իրավունքների
պաշտպանին են դիմել Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը: Նրանք տեղեկացրել են,
որ իրենց, ինչպես նաև Հարություն Մարությանի դստեր՝ Արփենիկ Մարությանի նկատմամբ հրապարակային
հնչել են իրենց կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիքներ: Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են հարցի առնչությամբ նաև հանցագործության մասին
Հրանուշ Խառատյանի հրապարակած և իրավապահ մարմիններին ուղարկված հաղորդումը:
Մարդու իրավունքների
պաշտպանն ի գիտություն է ընդունել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Դատախազության
պարզաբանումն առ այն, որ հաղորդումն ուղարկվել է Ոստիկանություն:
Հաղորդման
քննարկման հարցի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել
ՀՀ դատախազություն և ՀՀ ոստիկանություն: