Քաղաքացին
դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը կորոնավիրուսով պայմանավորված
ինքնամեկուսացումը տան պայմաններում չիրականացնելու համար։
Նա տեղեկացրել
է, որ կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս, իսկ իր և դստեր թեստի պատասխանը եղել է բացասական,
ինչի պատճառով առաջարկվել է նրանց ինքնամեկուսանալ տանը։ Քաղաքացին մտահոգություն է
հայտնել, որ նրա ծնողները ռիսկային խմբում են գտնվում, իսկ իրենց տանը ինքնամեկուսանալը
կարող է վտանգել նրանց առողջությունը։
Մարդու իրավունքների
պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում դիմումատուի
և նրա դստեր 14-օրյա ինքնամեկուսացումը կազմակերպվել է հյուրանոցում։