Երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած
միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա
դիտարկում:
Մարդու իրավունքների պաշտպանի
հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը գործուղվել են Ոստիկանության բաժիններ,
Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ:
Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում
և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները
գտնվում են իրավապահ մարմիններում:
Ոստիկանության բաժիններում արդեն իսկ
տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված, այդ թվում՝ ձերբակալված
անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև
ազատությունից զրկման հիմքերը:
Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր, կապի մեջ ենք իրավապահ
մարմինների և փաստաբանների հետ:
Պաշտպանի իրավասության սահմաններում
ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: